Կառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. ՀՀ վարչապետ

«Մենք չենք պատրաստվում արտահերթ ընտրություններին»։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես միշտ եղել եմ այն համոզմանը, որ ինչ-որ պետք է նկատի ՀՀ քաղաքացին, կնկատի: Այստեղ պետք է ավելի շատ մեր անելիքների մասին խոսենք, իսկ ես իմ անելիքը տեսնում եմ՝ ՀՀ քաղաքացիների հետ շփումները հնարավորինս ուղիղ ունենալով, ընդ որում՝ դա երբեք չի ընդհատվել։

Եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, ապա կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դա պայմանավորված է նրանով, որ ես և մեր մյուս գործընկերները ակտիվ մարզային հանդիպումներ ենք ունենում, ուղիղ շփումներ, իսկ արդեն ծանոթ ձեռագիրն այն է, որ եթե պաշտոնյան մոտ տարածությունից քաղաքացի է տեսնում, ուղիղ «ապացույցն» է նրա, որ Կառավարությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների»,- պարզաբանեց վարչապետը։

Related posts

Ամեն ինչ արել և անում ենք ՀՀ քաղաքացիների՝ էժան և մատչելի գներով ճամփորդելու համար. Փաշինյան

Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը. Փաշինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցածի մասին

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում