Կառավարությունը 5 տարով հարկային արտոնություն տրամադրեց «Լիեն Քոմփանի» ընկերությանը. կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում

Կառավարությունը հավանություն տվեց «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության  կողմից գերակա ոլորտում ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրելու որոշման նախագծին:  Որոշմամբ ծրագրի մեկնարկի և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։

Ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2021 թվականը։

«ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ:

Related posts

Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր