Կառավարությունը 16,6 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 89,6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը 16,6 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 89,6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ընդհանուր առմամբ, այս փաթեթով հիմնանորոգվող և վերակառուցվող ճանապարհների երկարությունը կազմում է 89,6 կմ։ Հիմնանորոգումների և նախագծերի համար նախատեսվում է հատկացնել 17,74 միլիարդ դրամ, որից միայն 16,6 միլիարդ դրամը՝ շինարարության, 173 միլիոն դրամ՝ տեխնիկական վերահսկողության, 162 միլիոն դրամ՝ հեղինակային վերահսկողության, իսկ նախագծային փաստաթղթերի համար 79 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։

Կհիմնանորոգվի Սուրենավան-Երասխ 12,2 կմ, Քաջարանից դեպի Մեղրի 8,2 կմ, , Սևան-Մարտունի-Գետափ 17 կմ և այլ ավտոճանապարհների հատվածները։

Related posts

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ