Կառավարությունը վաճառքի է դնում «Վիվա Արմենիա»-ում ունեցած իր բաժնետոմսերը

Կառավարությունը որոշել է թույլատրել վարչապետի աշխատակազմին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի 20% բաժնետոմսերի նկատմամբ։

Դրանք ՀՀ-ին են փոխանցվել որպես նվիրատվություն դեռևս 2024-ի փետրվարին։

Օպցիոնի իրացման դեպքում Կառավարությունը կստանա 50 մլն դոլար։ Գործընթացը կիրականացվի «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի շրջանակում։

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:

Նշվում է, որ նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ նվիրատվությունից մեկուկես տարի անց «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ»-ը իր բաժնեմասը հետ գնելու առաջարկ է ներկայացրել։ Գնորդը՝ կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը, համաձայնել է վաճառողին տրամադրել օպցիոն վաճառքի պայմանագիր:

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ