Կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզին

Կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։

110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը
84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը
82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը

Հուլիսի վերջին 25 մլն դրամ էր հատկացվել հրետանակոծությունից վնասված շինությունների վերականգնման աշխատանքները սկսելու համար

Related posts

ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Հունիսմեկյան տոն` Գյումրու բարեկամության զբոսայգում

ՊՆ-ն հուզիչ լուսանկարներով շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը