Կառավարությունը հավանություն է տվել Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշմանը

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասին որոշումն ընդունվել է Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Դիանա Գասպարյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել վայր դնելու մանդատը որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։

Վաղարշապատում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին:

Related posts

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում