Կառավարության որոշմամբ՝ 114 միլիոն դրամ հատկացվեց միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների սպորտային նպաստների տրամադրման համար

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ 2021 թվականի բյուջեում և 114 միլիոն դրամ հատկացրեց միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների սպորտային նպաստների տրամադրման համար:

«Այն հանգամանքը, որ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և հաջողությամբ եզրափակեն 2021 թվականի մրցաշրջանը, ուստի սպորտային նպաստի շարունակական տրամադրման անհրաժեշտություն է առաջացել:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին և Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականի մարզիչներին և բժիշկներին սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Related posts

Դուք առաջարկում եք ճանապարհ, որը փորձարկված է և տանում է աղետի, մենք առաջարկում ենք ճանապարհ, որը դեռ չի էլ փորձակվել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ը արդյունավետ կառույց է՝ պատասխանատու իր անդամների անվտանգության համար. Զախարովա