Կապան-Գորիս ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարվել է

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 41-րդ կմ-ին (Հ-45) Iveco մակնիշի բեռնատարը (գլանատակառ, բեռնված 20 տ հեղուկ գազով, վարորդ՝ Գ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։44-ին, մարվել՝ 15։05-ին։ Այրվել են բեռնատարի խցիկը, առջևի և միջնամասի երկուական անվադող և բաքում եղած դիզվառելիքը:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի գլանատակառ և իրականացրել գլանատակառի հովացման աշխատանքներ. հեղուկ գազի արտահոսք չի եղել:

Related posts

Երթևեկության փոփոխություն Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից