Կապանի օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու գործընթացն արդեն մեկնարկել է. Փաշինյան

Կապանի «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքներ իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։«Մենք Կապանի «Սյունիք» օդանավակայանին պետք է տանք միջազգային օդանավակայանի կարգավիճակ, և այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է։Իհարկե, «Սյունիք» օդանավակայանը հիմա էլ կարողանում է որոշակի չափի օդանավեր ընդունել, և, եթե անհրաժեշտություն լինի, թռիչքուղու  կարողությունների որոշակի մեծացման ուղղությամբ աշխատանքներ կիրականցվեն, որպեսզի ավելի մեծ օդանավեր ընդունելու հնարավորություն լինի։Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքները իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։Կապանի «Սյունիք» օդանավակայանից այս պահին թռիչքներ են իրականացվում դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Չվերթը սպասարկում է «ՆովԷյր» ավիաընկերությունը՝ L-410 տիպի քաղաքացիական փոքր օդանավով։ Հայաստանում այս պահին գործում է միջազգային կարգավիճակ ունեցող երկու օդանավակայան՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ 

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա