Կան բազմաթիվ նշաններ, որ Խամենեին այլևս չկա. Նեթանյահու

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է, հայտնաբերվել է նրա մարմինը, Reuters-ին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։

Իրանի կողմից նրա ճակատագրի վերաբերյալ հաստատում կամ հերքում առայժմ չի եղել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է՝ կան բազմաթիվ նշաններ, որոնք հուշում են, որ Խամենեին կարող է սպանված լինել իսրայելա-ամերիկյան հարվածների արդյունքում։

«Կան բազմաթիվ նշաններ, որ այս բռնակալն այլևս չկա։ Այս առավոտյան մենք վերացրինք այաթոլլաների ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներին, միջուկային ծրագրի բարձր մակարդակի գործիչներին։ Առաջիկա օրերին մենք կհարվածենք ահաբեկչական ռեժիմի հազարավոր թիրախների»,-ասել է Նեթանյահուն։

Նեթանյահուն կոչ է արել Իրանի քաղաքացիներին «լցվել փողոցներ և ավարտել գործը»։

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը