Կանադայում գիշերն այրվել է երկու քրիստոնեական եկեղեցի

Կանադայի Օնտարիո նահանգի Մանսի քաղաքում մեկ գիշերվա ընթացքում հրդեհ է բռնկվել քրիստոնեական երկու եկեղեցիներում: СTV հեռուստաալիքի համաձայն՝ իշխանությունները չեն բացառում հրկիզման հավանականությունը:

Կրակը կրոնական հաստատություններում, որոնք գտնվում են միմյանցից 7 կմ հեռավորության վրա, բռնկվել է վեց ժամվա տարբերությամբ: Եկեղեցիների շենքերն ամբողջությամբ ավերվել են հրդեհների հետևանքով:  Տուժածներ չկան:  Տեղի ոստիկանությունը նշում է, որ հրդեհները դիտարկվում են որպես կասկածելի դեպքեր:

Տեղի բնակիչը, որը այրված եկեղեցիներից մեկի շուրջ ստեղծված համայնքի կազմից է, խոստացել է «հաշիվներ պարզել» հրկիզողի հետ:

Related posts

Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ

«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամ տուգանքի կենթարկվի

«Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ն կենթարկվի վարչական պատասխանատվության․ կասեցվել է արտադրանքի իրացումը