Կայծակնահարությունից Գավառ քաղաքի բնակիչ է մահացել

Մայիսի 12-ի ժամը 14.30-15-ի սահմաններում  Գավառ  համայնքի  «Մանուչարներ»  կոչվող դաշտում կայծակի հարվածից տեղում մահացել է Գավառ քաղաքի բնակիչ, 1949 թվականին ծնված Ռաֆիկ Կողպեցյանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ռաֆիկ Կողպեցյանը զբաղվում էր անասնապահությամբ եւ կայծակի հարվածի պահին դաշտում արածեցնելիս է եղել իր անասունները:

«Ռաֆիկն այդ պահին նստած է եղել ձիու վրա, և կայծակի հարվածը խլել է թե տիրոջ, թե ձիու կյանքը: Ռաֆիկի մարմինն այժմ ուղարկված է դատաբժշկական փորձաքննության: Նա ուներ հինգ երեխա, բոլորն էլ չափահաս: Շատ աշխատասեր ու պարկեշտ մարդ էր»,- պատմել են կայծակնահարվածի հարազատները:

Հիշեցնենք, որ վեց օր առաջ կայծակի հարվածից մահացել էր նաեւ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանը:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն

Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով