Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Կառավարման խորհրդի քննարկմանն են ներկայացվել մրցույթի գնահատման արդյունքները, որոնք արժանացել են հավանության:

Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարվել է անցնել մրցութային գործընթացի հաջորդ փուլ՝ ապահովելով ֆինանսական առաջարկների բացումը, դրանց գնահատումը և հաղթող ընկերության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։

Related posts

Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել

Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով

Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ