Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Օգոստոսի 27-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  ՀԽԳՀ գործադիր տնօրեն, հոգաբարձուների խորհրդի քարտուղար Զարուհի Մուրադյանը ներկայացրել է Հիմնադրամի 2025 թ․ առաջին կիսամյակի ծրագրային և ֆինանսական հաշվետվությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթի կազմակերպչական հարցերը, բյուջեն։

Մրցույթը Հայաստանում անցկացնելը բացառիկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու երկրի հազարամյա գինեգործական ժառանգությունը, եզակի տերուարներն ու հազվագյուտ խաղողի սորտերը։

Նախարարն ընդգծել է մրցույթը բարձր որակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու դրա կարևորությունը՝ որպես հարթակ հայկական գինեգործությունն ու գինու տուրիզմը համաշխարհային մակարդակով առաջ մղելու համար։

Նախարար Գևորգ Պապոյանը նաև կարևորել է գինու միջազգային ցուցահանդեսների մասնակցության արդյունքների վերլուծությունը, դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ֆինանսական մասնակցությունը։

Related posts

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան

Գյուղից Գյումրի. ճանապարհների որակը՝ մեկ ցուցանակ այն կողմ

Իրանը որոշել է այլևս չհետևել ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին. Ղարիբաբադի