Կամչատկայում 5,8 մագնիտուդով հերթական հետցնցումն է գրանցվել

Կամչատկայում Մոսկվայի ժամանակով 13:58-ին տարածաշրջանային մայրաքաղաքից 279 կիլոմետր հեռավորության վրա 5,8 մագնիտուդով հետցնցում է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկսկիից՝ 279։ Խորությունը՝ 21,3 կմ։ Մագնիտուդը՝ 5,8»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովն ասել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սպասվում են ուժեղ, բայց ոչ ավերիչ հետցնցումներ։ Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը ուրբաթ հայտնել է, որ Կամչատկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է մոտ 120 հետցնցում՝ 3,5-ից մինչև 6,7 մագնիտուդով, որոնցից մի քանիսը զգացվել են 2-ից 5 բալ ուժգնությամբ։ Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի ունեցավ 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,8 մագնիտուդով։ Ցունամիի մասին նախազգուշացում հայտարարվեց, որը երեկոյան չեղարկվեց։

Related posts

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Երևանի նախկին փոխքաղաքապետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը