Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը։

«Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի ժամանակահատվածում։

Հրաբխին տրվել է «նարնջագույն» ավիացիոն վտանգի կոդ՝ սա նշանակում է, որ վերջինիս ակտիվությունը կարող է սպառնալիք ներկայացնել ցածր թռչող ինքնաթիռների համար։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տվել զերծ մնալ շրջակա տարածք այցելելուց և հատկապես չփորձել բարձրանալ հրաբխի վրա։

Կրաշենիննիկով հրաբուխը պատկանում է Արևելյան հրաբխային գոտուն և գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 200 կմ հեռավորության վրա»,- գրել է նա։

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ