Կալիֆոռնիայում ավելի քան 120 հազար տուն մնացել է առանց լույսի․ հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եղանակային խիստ պայմանների պատճառով հայտարարել է Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ Տեղեկությունը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության մասին և կարգադրել է պետական աջակցություն ցուցաբերել` ի լրումն այն միջոցների, որոնք ձեռնարկվել են նահանգի և տեղական իշխանությունների մակարդակով հունվարի 8 – ից սկսած չդադարող սաստիկ փոթորկի, ջրհեղեղների և սողանքների պատճառով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ poweroutage.us պորտալի` այսօր առավոտյան Կալիֆոռնիայում ավելի քան 120 հազար տուն մնացել է առանց լույսի։ Զանգվածային անջատումների պատճառ են դարձել հորդառատ անձրևները և ուժգին քամիները։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև արևադարձային խոնավ օդի ներհոսք դեպի նահանգ։ Դրա հետևանքով այսօր արդեն Կալիֆոռնիայի լեռնային շրջաններում կարող են տեղատարափ անձրևներ և ձյուն տեղալ։

Related posts

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Տավուշի մարզպետի` Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո դեպի Ոսկեպար