Կալանավորվել է 3-ամյա երեխայի հայրը՝ առերևույթ սպանություն կատարելու համար

3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):
Նա ձերբակալվել է: 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հաստատել էին, որ ձերբակալվածը հայրն է:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․-ի  (ծնված 2022 թ․) դին։

Related posts

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները