Կալանավորված անձը զբոսահրապարակում ենթարկվել է խուզարկության․ հայտնաբերվել են արգելված իրեր

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել զբոսահրապարակում գտնվող կալանավորված անձ Ա.Ս.-ին:

Խուզարկությամբ վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:

Այնուհետև հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն արգելված իրերի առկայության կասկածանքով խուզարկություն են իրականացրել նշված կալանավորված անձի խցում: Արդյունքում՝ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձի անկողնային պարագաների միջից հայտնաբերվել է 250մլ տարողությամբ թափանցիկ, պոլիմերային շիշ, որին խցանի փոխարեն ամրացված է եղել փայլաթիթեղ, իսկ փայլաթիթեղում առկա է եղել մոխիր: Շիշը ենթադրաբար կիրառվել է թմրանյութ օգտագործելու նպատակով: Խցի սեղանին դրված ափսեի միջից հայտնաբերվել է նաև կտրող-ծակող առարկա, իսկ պահարանից՝ ինքնաշեն պարան:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը