Կազմակերպություններն այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա

Կորոնավիրուսի հետ կապված խստացումների վերահսկողություն է իրականացվում ստուգայցերի տեսքով: Ստուգայցերը շարունակելու են իրականացվել նաև հունվարի 22-ից հետո՝ նոր սահմանափակումների կիրարկման շրջանում. տեսչական մարմինը նույն խստացված ռեժիմով պետք է իրականացնի ստուգայցերը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը:

Հիմնական սուբյեկտները պետք է լինեն հանրային սննդի օբյեկտները, գրադարանները, մշակույթի օջախները, թանգարանները, մարզասրահները, այսինքն՝ բոլոր այն ոլորտները, որոնք սահմանված են առողջապահության նախարարի հրամանով:

Նոնա Հայրապետյանն ընդգծեց, որ կազմակերպություններն այցելուների պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա, քանի որ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է համապատասխան հավելվածում կամ թղթային տարբերակում, որտեղ առկա QR կոդը ամբողջական տեղեկատվություն է պարունակում:

«Կարծում եմ, որ չի լինի նույնականացման վտանգ»,- ասաց նա:

Related posts

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան