Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

xWhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով: Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից:

«Կոմիտեի ղեկավարին չպատկանող հեռախոսահամարից ուղարկվում են հաղորդագրություններ տարբեր անձանց։

Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ: Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:

Ցանկալի է, եթե ստացել եք այդպիսի նամակ, արգելափակել (Block) օգտահաշիվը և նշել դրանք որպես խարդախություն/Spam (Report)։

Կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Կադաստրի կոմիտեի այլ պաշտոնատար անձանց անուններով»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Իրանում ծախսած ամբողջ գումարը մենք փոխհատուցել ենք Վենեսուելայում արածի շնորհիվ. Թրամփ

Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1/16 եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ