Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ

Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:

Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշում Խուդանյանը պոկեց 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը