Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 71 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 145 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում էլ նա կրկին երրորդն է:
Երկամարտի 327 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը