Ծանրամարտի ԱԱ․ դեկտեմբերի 14-ին Հայաստանը երեք ներկայացուցիչ ունի. ժամանակացույց

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 14-ին Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:

Տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգան 109 կգ քաշայիններ Պետրոս Պետրոսյանը (մեկնարկը՝ 14։00-ին), և Գարիկ Կարապետյանը (մեկնարկը՝ 18։30-ին)։

Կանանց պայքարում ընթացիկ առաջնությունում մեր վերջին ներկայացուցիչը կլինի 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը (մեկնարկը՝ 21։00-ին)։

Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր, մեկ փոքր բրոնզ էլ նվաճել է 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը։

Related posts

Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին

Իսրայելը պատերազմ է սանձազերծել, Իրանն «ուժով կպատասխանի»․ Խամենեի

Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին