Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Հարգելի Տատյանա Նիկոլայի,
Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից:
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ:
Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի:

Նշվում է, որ նրանց թիվը կարող է ավելանալ:

Related posts

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ

Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի