Խուսափեք Տելեգրամում տարածում գտած «Վերիֆիկացիա», «Նույնականացում» և նման անվանումներով ալիքներում ու խմբերում գումար վաստակելու առաջարկներից. ՆԳՆ կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հորդորում է խուսափել Տելեգրամ հավելվածում տարածում գտած «Վերիֆիկացիա», «Նույնականացում» և այլ նման անվանումներով ալիքներում ու խմբերում գումար վաստակելու առաջարկներից։
«Անհայտ օգտատերերը գումարի դիմաց առաջարկում են ձեր անունով նույնականացնել էլեկտրոնային փոստեր (Gmail, Mail.ru, Yandex և այլն), առցանց բանկային հաշիվներ, խաղային հաշիվներ (Vbet, Adjarabet և այլն) և էլեկտրոնային դրամապանակներ (TelCell, EasyPay, Idram և այլն)։
Արդյունքում՝ այդ օգտատերերը, ներգրավված լինելով տարբեր հանցավոր սխեմաներում, ձեր կենսաչափական տվյալներով գրանցված հաշիվները հետագայում օգտագործում են այլ անձանցից գումար հափշտակելու, իսկ որոշ դեպքերում նաև ձեր անվամբ առցանց վարկ ձևակերպելու նպատակով, ինչի արդյունքում կարող են առաջանալ ոչ միայն վարկային պարտավորություններ, այլ նաև քրեական պատասխանատվություն ձեր նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները