Խուճապի մի ենթարկվեք, եթե ձեզ WhatsApp-ով անհայտ համարից զանգել են. մեդիափորձագետ

Խուճապի մի ենթարկվեք, եթե ձեզ WhatsApp-ով անհայտ համարից զանգել են: Այս մասին տեսաուղերձում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հարգելի հայրենակից, դու լինում ես 2 տեսակի, մեկը, որ համարում է,  որ իր հետ ընդհանրապես ոչինչ չի լինի երբեք, մյուսն այն մարդիկ են, ոմանց հանկարծ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի հեռախոսով զանգում են կամ գրում են Hi ու այդ պահից մարդը համարում է, որ հաքերները մտել են իրա հեռախոսի մեջ, ամեն ինչ գողացել են, մարդը միանգամից հեռախոսից սաղ ջնջում է, գաղտնաբառերը՝ փոխում, WhatsApp-ը ջնջում է, դրա հետ էլ Vayber-ն է ջնջում, Telegram-ն է ջնջում ու այդ գիշեր չի քնում:

Իրականում հանգիստ ապրեք: Կան տենց ձևեր հարձակվելու, օրինակ՝ Պեգասուս հայտնի լրտեսական ծրագիրը մինչև վերջերս WhatsApp-ով զանգով կարողանում էր վարակել, բայց հաստատ ոչ բանկային քարտերից փող տանելու համար և ոչ  հասարակ քաղաքացիներին: Այնպես որ խուճապի մի ենթարկվեք»,-ասել է նա:

Related posts

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Արևածագի ձորում երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտում. օգնության են հասել փրկարարները