Խուլիգանություն Վերին Դվին համայնքում. կան մի շարք ձերբակալված անձինք

Ոստիկանությունը վաղ առավոտյան Արևշատ համայնքի բնակիչների է ձերբակալել մեկ այլ համայնքում՝ Վերին Դվինում, խուլիգանության կասկածանքով:

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում:

Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին նախաձեռնվել է քրեական վարույթը: 4 անձ ձերբակալվել է:

Related posts

ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի

Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի