Խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Նախօրեին Գյումրի հյուրախաղերով ժամանած հրոսակախումբը հատել էր պարկեշտության բոլոր սահմանները։ Ժողովրդի կողմից իրական աջակցություն չունենալով՝ բախտախնդիր երիտասարդները հարձակում էին գործել տարեց մարդկանց վրա, ովքեր այլակարծիք էին։
Պետք է փաստել, որ տարեցների կարծիքը Գյումրիում կիսում են շատ ու շատ քաղաքացիներ, որոնք իշխանազավթման անհաջող թատերական այս ներկայացման մասնակիցը չեն կարող լինել։ Նախօրեից փորձում էի լուռ մնալ, որեւէ գնահատական չտալ, որովհետեւ շարքային քաղաքացու խոսքն ավելի լսելի էր, շիրակցու կարծիքն առավել քան ցայտուն։
Բայց տարածված տեսանյութը եւս մեկ անգամ ապացուցում է այն արժեքային համակարգը, որի կրողն են իրենց «գաղափարական» հռչակած ընդդիմադիրների երիտթեւի ներկայացուցիչները։
Այո՛, սա ձեր արժեքներն են, սա ձեր դավանանքն է, սա ձեր մոտեցումն է սովորական քաղաքացու հանդեպ։
Իրավապահները տեղեկացված են, աշխատում են այս ուղղությամբ եւ խուլիգանության հոդվածով արդեն քրեական գործ կա հարուցված։

Նախօրեին Գյումրի հյուրախաղերով ժամանած հրոսակախումբը հատել էր պարկեշտության բոլոր սահմանները։ Ժողովրդի կողմից իրական…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Понедельник, 9 мая 2022 г.

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին