Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսվում էրքննարկել 24-ժամյա ռեժիմով:

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 64 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:

Հիշեցնենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում: Առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը

Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է