Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ուսագոտիների, ոտքերի և ճակատային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանում գործող խնամքի կնտրոններից մեկից բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 10-ամյա Է․ Խ․-ն է։ Պարզվել է, որ մարտի 17-ին Լուկաշինի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում երեխայի խորթ մայրը՝ 40-ամյա Լիաննա Օ․-ն, փայտյա քանոնով հարվածներ է հասցրել նրա ձեռքին և ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում