«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։

Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով՝ այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկեր է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,- հորդորում են շրջակա միջավայրի նախարարությունից:

‼️ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Այսօր՝ օգոստոսի 14-ին «Խոսրովի անտառ»…

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Суббота, 14 августа 2021 г.

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին