Խոշոր վթար Շիրակի մարզում. 30-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մակիչ Գևորգյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Տաթևիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է