Խոշոր հրդեհ «Առինջ մոլ»-ի մոտակայքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Առինջ Բ թաղամասի, 2-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող «Աաս ինդուստրիրա» ՍՊԸ-ի ինքնակպչուն պաստառների արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է 18։23-ին, մարվել՝ 19։09-ին։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև