Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 37-ամյա Աշոտ Խաչատրյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 371.5-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես հայնոտւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր, Մեղրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Նորիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան