Խոշոր ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Հուլիսի 21-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ի․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտը։

Փրկարարները տուժած Կ․ Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդ Ս․ Ի․-ն և ուղևորներ Կ․ Հ․-ն (ծնված 1993 թ.), Մ․ Գ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին։

Related posts

Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ

Երևանի թիվ 22 ավտոբուսի վարորդը, ըստ նախնական գնահատականի, մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը