Խոշոր ավտովթար Երևանում. կան տուժածներ

Նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 24-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Chevrolet» մակնիշի, 40-ամյա Արտյոմ Բաբայանի վարած «Kia Forte» մակնիշի և 23-ամյա Նժդեհ Ռազմիկ Մկրտիչի վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները