Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

Նոյեմբերի 4-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 09:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորոաններում՝ «Հով-Արտ» սննդի կետի հարևանությամբ բախվել են «Range Rover» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Related posts

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած