Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «Audi»-ն ու «Mercedes»-ը

Ապրիլի 20-ին, ժամը 17:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Անի-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Անի քաղաքի սկզբանմասում բախվել են «Audi» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1993 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Մ․ ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Բ․-ին մոտեցնել են շտապօգնության ավտոմեքենային։

Վարորդները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնությւոն դուրս են գրվել։

Related posts

ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին

Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան

Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետ