Խնդիր էր դրված, այդ թվում՝ 44-օրյա պատերազմով, լուծել Հայաստանի հարցը. Նիկոլ Փաշինյան

2018 թվականի բերումով ու իրավիճակում` Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող էր լինել մեկ ճանապարհով` Հայաստանի անկախության հաշվին: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

«Ես էմոցիոնալ գնահատական չեմ տալիս այդ իրադրությանը: Ես նախկինում ասել եմ, որ այդ պահի դրությամբ Ղարաբաղի հարցը լուծված էր, այդ պահի դրությամբ խնդիր էր դրված, այդ թվում՝ 44-օրյա պատերազմով, լուծել Հայաստանի հարցը»,- նշեց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ եթե 2021 թվականի մայիսին առաջնորդվեին այն տրամաբանությամբ, ինչն առաջարկում էր ընդդիմությունը, դա նշանակելու էր Հայաստանի Հնարապետության պետականության լուծարում:

«Որովհետև խորհրդարանը ցրված էր, Կառավարությունը հրաժարական տված էր, ու եթե մենք ձեր մտքերի ընթացքով ու տրամաբանությամբ գնայինք, հիշում եք, որ ասում էիք՝ ինչու եք ՀԱՊԿ-ին դիմում, դուք մի հատ չէիք կրակում, ՀԱՊԿ-ի՞ն եք դիմում: Մենք այդ ժամանակ որ կրակեինք, լինելու էր ռազմական էսկալացիա` մեր դաշնակիցների կողմից թիկունքում մեզ համար լարած որոգայթներով, բայց եկեք նայենք դրա քաղաքական հետևանքը` Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չէին ունենա, Հայաստանում օրինական իշխանության ինստիտուտներ չէին ձևավորվի, ու կարող է, օրինակ, նման սցենար լիներ, որ այդ թվում անվտանգային կազմակերպությունը մտնում է ու Հայաստանում իրականացվում է անցումային կառավարում: Ես սրանից խուսափելն եմ համարում մեծ հաջողություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար