Խիստ վրդովմունք է առաջացրել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքը

Խորը վրդովմունքով ենք ընդունել Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման վերաբերյալ տեղեկությունները։

Այս սրբապղծական արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական խուլիգանություն։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ ուղղված կանխամտածված գործողության և Մեծ հաղթանակի հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորման մասին է։

Տեղի ունեցածի նկատմամբ կտրուկ բացասական վերաբերմունք ենք տեսնում ինչպես Գյումրու քաղաքային իշխանությունների, այնպես էլ հասարակության կողմից։

Ակնկալվում է, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները հստակ գնահատական կտան տեղի ունեցածին, ինչպես նաև կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նմանատիպ սադրանքները կանխելու համար։

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն