Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարը` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան էջում գրել է.

«Այսօր կրկին տեղեկություններ ստացանք երեք հայ զինվորի մահվան և մեկ ադրբեջանցի զինվորի` վիրավորում ստանալու մասին: Այս և շատ այլ չարդարացված զոհերի առկայությունը սնում է ատելությունն ու անկայունությունը:

Գործողությունների անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը մոտ տարածքում չեն բախվում միմյանց հետ: Խաղաղությունը չի կարող պարտադրվել»:

Related posts

ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ

Կարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ․ ՄԻՊ