Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեռնոբիոյի միջազգային համաժողովում իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հնարավոր է խաղաղության հասնել։ Ալիևը նշել է՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է։

«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է. համաձայնեցվել է Հայաստանի հետ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը՝ հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Այնուամենայնիվ, սա քայլ է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հույս հայտնել, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Related posts

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ համայնքային ոստիկանների ու պարեկների միջոցառումների արդյունքում

ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը