Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե այո՛, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների՞ շուրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է.

«Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ:

Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։

Related posts

Գեղարքունիքի մարզում բրուցելոզով վարակված մարդկանց թիվը հասել է 10-ի

Ստամբուլում կրկին քաղաքապետարանի աշխատակիցներ են բերման ենթարկվել

ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանը այցելել է Բավրայի մաքսակետ