Լևոն Քոչարյանը ձերբակալվել է

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարներն այսօր առավոտից մի շարք կենտրոնական փողոցներ են փակել, ոստիկանները կարճ ժամանակ անց բացել են փողոցները՝ բերման ենթարկելով 2 տասնյակից ավելի անձանց, նրանց թվում՝ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որը, սակայն, ՔԿ-ում՝ որպես վկա հարցաքննվելուց հետո ազատ արձակվեց: Բերման ենթարկվածների մեջ էր նաև Լևոն Քոչարյանը:

Related posts

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ