«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցով քննարկմանը, չի մասնակցելու նաև քվեարկությանը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ արտահերթ նիստի սկզբում ինքը ցանկացել է վարման կարգով հայտարարություն անել, սակայն կամ ընթացակարգը թույլ չի տվել, կամ նիստը նախագահողը չի նկատել, և իրենք խմբակցությունով դուրս են եկել նիստերի դահլիճից:

Ըստ ԼՀԿ-ի՝ դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել է: «Անգամ ԲԴԽ-ում ընդդիմության կողմից թեկնածուների առաջադրման մի քանի փորձեր են ձախողել իշխանությունները: Եվ, փաստորեն, սրանով ընդդիմությանը դուրս դրեցին դատաիրական բարեփոխումներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու հնարավորությունից: Եվ այսօր էլ կրկին առանց ընդդիմության հետ քննարկումների, թեկնածուներ են առաջադրել, և, բնականաբար, մենք չենք կարող հանդուրժել: Չնք մասնակցում այս ամբողջ գործընթացին»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ քվեարկությանն էլ չեն մասնակցելու:

Սիմոնյանը հավելեց, որ մասնագիտական տեսանյունից թեկնածուների հետ որևէ խնդիր չունեն, կարծում են, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ թեկնածուներ են: Բայց խմբակցության որոշումը քաղաքական է:

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում