Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը

Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Այդ մասին ասված է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի Ֆեյսբուքի էջում:

«Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:
Օգնականս՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և իմ ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:

Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում: Պատերազմից հետո մեր զոհված տղաների ընտանիքներում ծնվող փոքրիկները կյանքի շարունակականության և մեր լինելության խորհրդանիշն են դառնում:

Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք մշտապես լինելու այս ընտանիքների կողքին՝ ի նշան երախտագիտության իրենց տղաների թափած արյունի: Փա՜ռք մեր բոլոր հերոսներին»,- նշված է գրառման մեջ:

Related posts

Առավոտից խայտառակ կերպով խախտվում է ընտրության օրը քարոզչություն չանելու արգելքը․ Ալեքսանյան

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

ԿԸՀ-ն անդրադարձել է ՏԸՀ անդամի գրառմանը