Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, տեղի է ունենում նրանց փոխանցումն ուկրաինական կողմին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ուկրաինական կողմի խնդրանքով՝ հարևան պետությունում զինված հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և որպես բարի կամքի ժեստ՝ նախագահը ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, որոնք քրեական հանցագործություններ են կատարել մեր երկրի տարածքում»,- նշել է պաշտոնյան:

Նա ընդգծել է, որ նրանց փոխանցումն ուկրաինական կողմին ընթացքի մեջ է։

Related posts

Աղետների ռիսկի կառավարման առաջմղում՝ հայ-շվեդական համագործակցությամբ․ ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիրը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Կառավարությունը 40,8 մլրդ դրամ կհատկացնի կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու համար