Լոնդոնը մտադիր է շարունակել աջակցությունը Ուկրաինային. Թրաս

Ֆինանսական օգնության չափերը, որը Լոնդոնը պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում ցուցաբերել Կիևին, սահմաններ ունեն: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:

«Եվրոպական անվտանգության համար չափազանց կարևոր է, որ Ուկրաինան հաջողի։ Մյուս գործընկերների հետ մենք օգնում ենք Ուկրաինային՝ վերականգնելու տնտեսության ակտիվությունը, որպեսզի ֆինանսական աջակցությունը տնտեսության համար եկամուտներ ու աճ ապահովի»,- ասել է Թրասը:

Դիվանագետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային աջակցություն ցուցաբերել դեռ երկար ժամանակ՝ հասանելի ցանկացած միջոցներով և հնարավորությունների սահմաններում:

Թրասի կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կնշանակեր «ներխուժում Եվրոպայի այլ երկրներ», ինչը տնտեսական ավելի մեծ դժվարություններ կստեղծեր աշխարհի համար:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ