Լյուքսեմբուրգի ԱԳ Նախարարն ընդունեց Հայաստանի դեսպանին

Փետրվարի 11-ին Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնն ընդունեց Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին:
Նախարար Ասելբորնին հանձնելով ՀՀ ԱԳՆ նախարար Արա Այվազյանի ուղերձը դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց Արցախի ադրբեջանաթուրքական ագրեսիա վերաբերյալ Լյուքսեմբուրգի դրսևորած սկզբունքային կեցվածքի համար։
Նախարար Ասելբորը խորը մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի շուրջ և վերահաստատեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, պատերազմի պատճառների և հետևանքների վերացման վերաբերյալ իր մոտեցումները։ Նա նաև տեղեկացրեց, որ Լյուքսեմբուրիգի կառավարությունը քննարկում է պատերազմից տուժածներին հավելյալ աջացություն ցուցաբերելու հնարավորությունը։
Դեսպան Բալայանը նախարար Ասելբորնին ներկայացրեց Արցախում ստեղծված ներկա իրավիճակը, անդրադարձ կատարեց տարածաշրջանային մարտահրավերներին և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հրատապ խնդիրներին՝ երախտագիտություն հայտնելով լյուքսեմբուրգյան կողմին՝ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Անցյալ շաբաթ կայացած Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում արծարծված հարցերի համատեքստում զրուցակիցները հանգամանալից անդրադարձան երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին։

Լյուքսեմբուրգի ԱԳ Նախարարն ընդունեց Հայաստանի դեսպանին

Փետրվարի 11-ին Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան…

Опубликовано Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն Четверг, 11 февраля 2021 г.

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում